Ներքին 5 տարի առաջ - 00:32 21-05-2021

Ես վստահ եմ, որ նա Արծվաշենի խնդիր չի լուծելու. քաղաքագետ Արմեն Մինասյան

Փաստացի, ինչ մտավախություն, որ կար, Փաշինյանն ինքը հայտնեց, որ դրանք տեղին են և ըստ էության, չհերքեց որևէ բան:

Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ խոսելով ենթադրյալ ստորագրվելիք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին:

«Մի քանի բան մենք շփոթել ենք, իրականում, Ադրբեջանի հետ մենք վաղ թե ուշ պետք է փաստաթուղթ ստորագրեինք, բայց այդ փաստաթուղթը չպետք է լինի գաղտնի, պետք է այն քննարկել հանրության հետ և որևէ ղեկավարին իրավունք չի տրվել ինքնուրույն որոշել, թե որն է ՀՀ պետական շահը, ՀՀ պետական շահը որոշում է Հայաստանի հանրությունը: Եթե չլինեին այս բացահայտումները, մենք չէինք իմանալու այս փաստաթղթի մասին և իմանալու էինք միջնորդ երկրի կողմից»,-ասաց նա:

Մինասյանը շեշտեց, որ Փաշինյանը հերքում է հավելվածի, գաղտնի հատվածի մասին, սակայն իր ելույթներում հիմնավորում է, որ այդ գաղտնի մասը կա: «Բոլոր մեղադրանքներն ընդունեց: Ես վստահ եմ, որ նա Արծվաշենի խնդիր չի լուծելու, որովհետև չունի այդ ներուժը, որովհետև Արծվաշենի խնդիրները լուծողը կլուծեր նոյեմբերի 10-ից սկսած բոլոր խնդիրները»:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է հայտարարության լուսանկար, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ։ Փաստաթղթի ստորագրումը Կառավարության նիստի ժամանակ հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը