Ավելին 5 տարի առաջ - 21:09 20-05-2021

Իրինա Խակամադայի՝ Դաունի համախտանիշով աղջիկը թողարկել է իր ձեռքով պատրաստված իրերի բարեգործական հավաքածուն

24-ամյա Մարիան, ով Իրինա Խակամադայի և Վլադիմիր Սիրոտինսկու դուստրն է, գրանցել է նոր հաջողություններ: Աղջիկը ունի Դաունի համախտանիշ, սակայն դա նրան չի խանգարում ապրել լիարժեք կյանքով: Նա թատրոնի դերասանուհի է, զբաղվում է բարեգործությամբ, բազմաթիվ այլ նախագծերով, որոնցից վերջինը իր ձեռքով պատրաստված իրերի հավաքածուն է:

Այդ մասին կիսվել է մայրը Ինստագրամում:

«Այս պրինտով պայուսակը Մաշայի դեբյուտային հավաքածուից է: Մաշայի և մյուս նկարիչների աշխատանքները կարելի է ձեռք բերել կայքից: Այդպիսով դուք կուրախացնեք ինքներդ ձեզ, կաջակցեք և կնպաստեք նախագծի զարգացմանը, ինչպես նաև՝ կմղեք նրանց ստեղծագործելու»,- ասել է Իրինան:
Այդ հավաքածուն, որը կոչվում է «Наивно? Очень», ստեղծվել է հատուկ խնդիրներ ունեցող երիտասարդների սոցիալիզացման և զբաղվածության համար:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է