Ներքին 5 տարի առաջ - 13:11 20-05-2021

Ստուգեք ձեր հաշվեհամարները, կարող է լինեն գումարներ, որոնց չէիք սպասում․ Նիկոլ Փաշինյան

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը կհաշվառվեն մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով` գանձապետարանի կողմից վարվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում:

Գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը կվերադարձվի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին։

Այս մասին կառավարությունը որոշում ընդունեց մայիսի 20-ի նիստին։

«Կառավարության պարտքերի մարման ուղղությամբ վերջին քայլն է, որը մենք պետք է անենք։ Ըստ էության, մենք կառավարության պարտքերը բիզնեսի նկատմամբ զրոյացնում ենք։ Իհարկե, չհաշված այն մի ամսվա ցիկլը, որն արդեն օրեսդրությամբ, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով մեկ ամսվա ընթացքում պետք է վերադարձվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ կլինեն տնտեսվարողներ, որոնք չեն էլ իմանա, որ գերավճարներ են կատարել և պատրաստվում են որոշման ուժի մեջ մտնելուց հետո հրապարակել այդ տնտեսվարողների ցանկը։

«Մեր տնտեսվարողներին խորհուրդ ենք տալիս առաջիկա օրերին ստուգել իրենց հաշվեհամարները, որովհետև մեծ հավանականություն կա, որ իրենց հաշվեհամարներին կհայտնվեն գումարներ, որոնց իրենք չէին սպասում»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը