Ավելին 5 տարի առաջ - 19:45 18-05-2021

Դանիացի ռեժիսորը սկսել է «Թագավորություն» սերիալի երրորդ շրջանի նկարահանումները

Ինչպես տեղեկացնում է The Hollywood Reporter-ը, դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը սկսել է «Թագավորություն» սերիալի 3-րդ շրջանի նկարահանումները:

Սերիալում շարունակելու են խաղալ Գիտա Ներբյուն, Պիտեր Մյուգինդ, Սերեն Պիլմարկը: Դերասանական կազմին միանալու են Նիկոլաս Բրոն և Բոդիլ Երգենսենը:

Գիտա Ներբյուն մարմնավորելու է նոր կերպար: Եթե նախորդ եթերաշրջանում նա խաղում էր կլինիկայի ղեկավարի դեր, ապա այժմ մարմնավորելու է կլինիկայի հիվանդներից մեկին:

«Թագավորություն»-ը սարսափ ժանրի սերիալ է՝ հիվանդանոցում կատարվող միստիկական իրադարձությունների մասին: Առաջին շրջանը թողարկվել է 1994 թ, իսկ երկրորդը՝ 1997 թվականին:

Համաձայն 2020 թ. դեկտեմբերին արված հայտարարության՝ սերիալի երրորդ շրջանի նկարահանումները նախատեսում են ավարտել 2022 թվականին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա