Արտաքին 5 տարի առաջ - 23:27 15-05-2021

Մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ադրբեջանին հատկացվող ցանկացած աջակցություն. Պենտագոնի խոսնակ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, պատասխանել է «Լուրեր»-ի հարցմանը՝ Սյունիքում Ադրբեջանի սադրանքների առնչությամբ:

«Ինչպիսի՞ն է Պենտագոնի դիրքորոշումը ՀՀ նկատմամբ ագրեսիայի հարցում։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ վարչակազմը պահանջում է ադրբեջանական զորքի հետքաշում՝ ընթացող ագրեսիան ինչպե՞ս կարող է անդրադառնալ Վաշինգտոնից Բաքվին հատկացվող ռազմական օժանդակության վրա» հարցին Եվրասիական հարցերով Պենտագոնի խոսնակ Անտոն Սեմերլոթի անունից ստացված պատասխանում նշված է.

«Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի՝ դեմարկացիայի չենթարկված սահմանի երկայնքով տեղի ունեցող իրադարձություններին:

Մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ադրբեջանին հատկացվող ցանկացած աջակցություն՝ համոզվելու, որ այն չի խանգարում կամ խոչընդոտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին միտված ջանքերին ու չի ծառայի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներին:

Ադրբեջանին հատկացվող ոչ մահաբեր անվտանգային աջակցությունը բխում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից և Ադրբեջանին հնարավորություն է տալիս ապահովել հարավային և ծովային սահմանների անվտանգությունը՝ ահաբեկիչների, զանգվածային ոչնչացման զենքի և այլ ապօրինի առևտրի սպառնալիքները նվազեցնելու համար:

Օրինակ՝ վերջերս մեր տրամադրած ռենտգենային սկաներների շնորհիվ իրանական սահմանին հայտնաբերվել է հերոինի մեծ խմբաքանակ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը