Ներքին 5 տարի առաջ - 22:40 15-05-2021

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող հոսանքի լարվածության անկմամբ պայմանավորված, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

մայիսի 15-ին ժամը 18.00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 10.00-ն՝

Էրեբունի վարչական շրջան՝ Սարի-Թաղի 1-10 շարքեր, Սարի-Թաղի 1-2, Ծխախոտագործների, Օստրովսկու, Որմնադիրների փողոցներ, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարներ, Խորենացու 146-231 համարներ, Խորենացու 4-րդ նրբանցք;

Շենգավիթ վարչական շրջան՝ Նոր Խարբերդի Զոնալ և Ամառանոցային թաղամասեր, Արին Բերդի փողոց և նրբանցք;

մայիսի 15-ին ժամը 17.00-23.00-ն՝ Նոր Նորք վարչական շրջան՝ 1, 2, 5, 8 բնակելի զանգվածներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է