Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 19:57 14-05-2021

Գիտնականները ընդունել են լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը

ԱՄՆ-ի և Կանադայի մի խումբ գիտնականներ հավանական են համարել լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքը: Այս մասին ասված է բաց նամակում, որը հրապարակվել է Science ամսագրում:

Գիտնականները եզրակացրել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի առաջացման երկու հավանական տարբերակ կա՝ ըստ որի այն կարող է առաջանալ զոոնոզի (մի շարք վարակիչ և մակաբուծային հիվանդությունների խումբ, որն առաջացել է հարուցիչից, անցել որևէ կենդանու, ապա մարդուն) կամ լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճառով:

Այնուամենայնիվ, ըստ նամակի հեղինակների, ավելի հավանական է միջնորդ կենդանուց վիրուսի՝ մարդուն փոխանցվելու վարկածն է:

«Որպես համապատասխան փորձ ունեցող գիտնականներ՝ մենք համաձայն ենք ԱՀԿ-ի, ԱՄՆ-ի և այլ 13 երկրների, ինչպես նաև Եվրամիության Գլխավոր տնօրենի հետ, որ անհրաժեշտ է ավելի մեծ հստակություն ձեռք բերել այս համաճարակի ծագման հարցում»,- հայտարարել են տեքստի հեղինակները:

Նրանք կոչ են արել թափանցիկ, անկողմնակալ հետաքննություն անցկացնել անկախ փորձագետների մասնակցությամբ՝ «շահերի բախման հետևանքները նվազագույնի հասցնելու համար»:

Մարտի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել էր փորձագետների՝ Չինաստան՝ Վուհան, առաջին ուղևորության արդյունքները որտեղից, ենթադրաբար սկսվել է կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը: Հետազոտության այս փուլում հնարավոր չի եղել վստահորեն որոշել վիրուսի աղբյուրը և դրա առաջացման ժամանակահատվածը: Այնուամենայնիվ, ըստ գիտնականների հիմնական վարկածի, կորոնավիրուսը կարող էր վերափոխվել մարդու համար վտանգավոր ձևի այն կենդանիներից մեկի մարմնում, որոնք շփվել են չղջիկների հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը