Արտաքին 5 տարի առաջ - 16:55 14-05-2021

Թուրքերը պահանջել են գրավել Երուսաղեմը

Թուրքիայում մեծ արձագանք է գտել Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության կողմից թվիթերյան էջում արված լուսանկարի հրապարակումը՝ «Թուրքական ժանդարմերիան Երուսաղեմի Սանջակ քաղաքում ծառայելիս, 1904թ.»վերնագրով։ Գաղտնիք չէ, որ Անկարան Իսրայելի հակառակորդն է և հանդես է գալիս պաղեստինցիների կողմից «բուն հողերի վերադարձի» հարցում։ Մեկնաբանություններում թուրքերը իրենց բանակից պահանջում են ոչ թե սպասել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության զարգացմանը, այլ գրավել Երուսաղեմը։

Թուրք մեկնաբաններից մեկը գրել է, թե հավատում է, որ մի գիշեր Ալլահի թույլտվությամբ Թուրքիան կլինի այդ սուրբ հողերում։ «Տա Աստված, այս օրերն արդեն մոտ են, և մենք էլ կտեսնենք դրանք»,- նշել է նա։

Նրան արձագանքել է քննարկման մեկ այլ մասնակից. «Երուսաղեմը մեր հայրենի հողն է: Մեր առաջին կիբլան»:

«Մի օր, տա Աստված, մենք կվերադառնանք, պատմությունը կրկնվում է»,-արձագանքեց երրորդ մեկնաբանը:

Բեքիր Բարաքը նշել է, որ այդ լուսանկարի հրապարակումը համարում է «ակնարկ Իսրայելին»:

«Ինչին ենք սպասում։ Ուրիշ քանի անմեղ մարդու կյանք են խլելու սիոնիստները, որքան արյուն է թափվելու։ Բավական է: Մեր ազգը կանգնեցրել է աշխարհի հզորներին և միթե՞ չի կարող կանգնեցնել Իսրայելին»,- պահանջեց քննարկման հաջորդ մասնակիցը։

Սուլեյման անունով օգտատերը Պաղեստինին առաջարկել է հանրաքվե անցկացնել և միանալ Թուրքիային։ «Իսկ մնացածն ինքնըստինքյան կլուծվի»,- հավելել է նա։

«Լուսանկարներ պետք չեն, մենք ուզում ենք միջամտություն, Երուսաղեմը պատվի հարց է մեզ համար»,- գրել է մեկ այլ մեկնաբան: «Պետք է պայմանավորվել Պաղեստինի հետ և ուղարկել զինվորականներ»։

Սակայն կային նաև մարդիկ, որոնք մտածում էին նման քայլերի հետևանքների մասին։ «Հեշտ է համարձակ լինել ստեղնաշարի արջև, իսկ դու ինքդ փորձիր գնալ»,- գրել է մեկ ուրիշը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում