Մամուլ 5 տարի առաջ - 09:00 14-05-2021

Դժվարությամբ, դանդաղ ու ճռնչալով՝ պետական մեքենան սկսեց արձագանքել Սյունիքում տեղի ունեցող խայտառակ իրադարձություններին. Հրապարակ

«Դժվարությամբ, դանդաղ ու ճռնչալով՝ պետական մեքենան, այնուամենայնիվ, սկսեց արձագանքել Սյունիքում տեղի ունեցող խայտառակ իրադարձություններին։ Տեղից մի կերպ շարժվեցին վարչապետը, կառավարությունը, Գլխավոր շտաբը։ Արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը սկսեցին հեռախոսազանգեր անել, Անվտանգության խորհրդի նիստեր հրավիրվեցին, և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու որոշման մասին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մեկնեց Սյունիք՝ ադրբեջանցիների հետ բանակցելու։ Այս բոլոր քայլերը, իհարկե, պետք է արվեին նախորդ օրը, բայց՝ լավ է ուշ, քան երբեք։ Եվ ամենակարևորը՝ խոստովանություններ հնչեցին այն մասին, որ թշնամու ներխուժումը ոչ միայն Սյունիքում է, այլ նաև Գեղարքունիքում։

Մինչդեռ կային իշխանամերձ շրջանակներ, որ փրփուրը բերանին հերքում էին Շորժայի մոտ ներխուժման փաստը, որի մասին լրատվամիջոցները գրում էին։ Առհասարակ, պետք է արձանագրենք, որ այս օրերին լրատվամիջոցներն ու սոցցանցերը որոշակիորեն պետական մարմինների ֆունկցիաներն էին ստանձնել։ Եվ լրագրողներն իրենց համառության շնորհիվ, չնայած տարբեր հիվանդ մարդկանց կողմից թուքումուր էին ստանում, բայց հետևողականորեն կատարում էին իրենց գործը, ստիպելով պետական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել, ձեռքերը ծալած չնստել։

Իսկ պետության, տարբեր իրավասուների, հասարակության կենսունակությունը հենց նման պահերին է բացահայտվում, երբ ոչ թե խուճապի են մատնվում, այլ գործուն քայլեր ձեռնարկում և սթափ գնահատելով իրավիճակը՝ կանխում անցանկալի զարգացումները։ Այս իմաստով, պետք է արձանագրենք, որ ԶԼՄ-ներից բացի, իրենց դիրքերում էին նաև սյունեցիները և հատկապես սյունյաց համայնքապետերը։ Արագ արձագանքեցին Մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանը, բանակի որոշ զորահրամանատարներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը