Ներքին 5 տարի առաջ - 16:09 10-05-2021

ՀՔԾ պետն ընդունել է Հայաստանում մշտադիտարկման առաքելություն իրականացնող ԵՄ փորձագետներին

Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի գործողությունների կատարողականը գնահատելու նպատակով Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնած մշտադիտարկման առաքելության շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը և ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետը հանդիպել են փորձագետներ Մուշեղ Եկմալյանի և Յանիս Սոֆիանոպուլոսի հետ:

ՀՔԾ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում փորձագետներին ներկայացվել են խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկություններն ու խոշտանգման դեպքերով ծառայությունում քննվող քրեական գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալները:

Անդրադարձ է եղել նաև նշված քրեական գործերի ընթացքին, այդ թվում` նախաքննության փուլում հանդիպող որոշ խոչընդոտներին:

Ծառայության պետին շնորհակալություն հայտնելով հանդիպման կազմակերպման և ջերմ ընդունելության համար` փորձագետները ներկայացրել են իրենց ծրագրի հիմնական թիրախային ուղղությունները, որոնք են` աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու գենդերային հավասարությանը: Նրանք նշել են, որ հիշյալ ծրագրով նախանշված գործողությունները իրականացվում են երկու փուլով, որոնցից առաջինը համաձայնագրի գործողությունների կատարողականը գնահատելու նպատակով իրականացվող մշտադիտարկումն է, իսկ երկրորդը` Հայաստանում իրականացվելիք նոր ծրագրի վերաբերյալ առաջարկության ներկայացումը, որի քաղաքականության մշակման շուրջ այժմ բանակցություններ են տարվում:

Փորձագետները միաժամանակ հայտնել են, որ գործողությունների իրականացման երկրորդ փուլով նախատեսվում է ձևավորել Հայաստան-ԵՄ փոխգործակցության նոր հարթակ, որի շրջանակներում կարիքների գնահատման գործընթաց է նախատեսվում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ոստիկանությունում և քննչական մարմիններում նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի քննության շրջանակներում կատարվող քննչական գործողությունների տեսաձայնագրման անհրաժեշտությունը, որն, ըստ կողմերի, կնպաստի խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտմանն ու քննության արդյունավետության բարձրացմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը