Խոսք 5 տարի առաջ - 20:27 08-05-2021

Պուտինը Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել է ԱՊՀ երկրներին, Ուկրաինային և Վրաստանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդների ղեկավարներին և քաղաքացիներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Շնորհավորական ուղերձներ են ուղարկվել Ադրբեջանին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մոլդովային, Տաջիկստանին, Թուրքմենստանին, Ուզբեկստանին, Աբխազիային, Հարավային Օսիային, ինչպես նաև Վրաստանին և Ուկրաինային:

«Այսօր մեր բարոյական պարտականությունն է խստորեն պահպանել և մատաղ սերունդներին փոխանցել այդ ծանր տարիների դեպքերի հիշողությունը: Մենք միասին պետք է վճռականորեն դիմակայենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու ցանկացած փորձի»,- շնորհավորական խոսքում նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Բացի այդ՝ Պուտինը համոզմունք է հայտնել, որ մինչ օրս եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները շարունակում են հիմք հանդիսանալ երկրների միջև կառուցողական և բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ առաջիկա Հաղթանակի օրվա առթիվ: Ըստ նրա՝ տարիներ ու տասնամյակներ անց էլ Ռուսաստանում մայիսի 9-ը կմնա ամենակարևոր և սուրբ տոնը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»