Արտաքին 5 տարի առաջ - 14:55 08-05-2021

Տրիպոլիում հարձակվել են հյուրանոցի վրա

Մայիսի 7-ին մի խումբ զինված անձինք հարձակում են գործել Տրիպոլիի «Կորինտիա» հյուրանոցի վրա, որտեղ գտնվում է Լիբիայի նախագահական խորհրդի կենտրոնը: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ուժային կառույցների աղբյուրները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նախագահական խորհրդի ղեկավար Մուհամեդ Ալ Մենֆին հասցրել է հյուրանոցի շենքը լքել հետնամուտքով: Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ իշխանության այդ մարմնի բոլոր անդամները, որի կազմում ընդգրկված է երեք մարդ, ապահով են։

Սակայն Alsaaa 24 պորտալը հայտնում է, որ զինված խումբը առևանգել է նախագահական խորհրդի գրասենյակի ղեկավար Մուհամեդ ալ-Մաբրուկին։

Al Arabiya-ի տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևում կարող են կանգնած լինել արևմտյան տարածաշրջանի զինված կազմավորումները, որոնք մասնակցել են ազգային համաձայնության կառավարության նախկին ղեկավար Ֆաիզ Սարաջի հայտարարած «ցասման վուլկան» գործողությանը Լիբիայի ազգային բանակի դեմ, որը գլխավորում է ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը:

Հեռուստաալիքը հայտնում է, որ հարձակվողները պահանջել են արտգործնախարար Նաջլա Մոնղուշի հրաժարականն այն պատճառով, որ նա բազմիցս կոչ է արել Լիբիայից դուրս բերել օտարերկրյա զինվորականներին և վարձկաններին: Նրանք նաև պահանջել են աշխատանքից ազատել ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավար Հուսեյն Ալ Աիբին և այդ պաշտոնում վերանշանակել Իմադ Ալ Տարաբլուսին:

Այս տարվա մարտին Լիբիայի ազգային համաձայնության (ԱԱԽ) կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը իշխանությունը փոխանցեց նոր կառավարությանը և նախագահական խորհրդին:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից