Արտաքին 5 տարի առաջ - 22:11 31-07-2021

Նոր հրդեհների պատճառով Բոդրումում երեք հյուրանոցի բնակչներ տարհանվում են

Բոդրումում գտնվող հինգ աստղանի երեք հյուրանոցների բնակիչները սկսել են տարհանվել՝ տարածաշրջանում բռնկված անտառային նոր հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ -ը՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղում անելով:

Նրանք անվտանգության նկատառումներից ելնելով սկսել են տարհանել զբոսաշրջիկներին:

«Այսօր նոր հրդեհ է բռնկվել Բոդրումի Ումուրչա շրջանում մոտավորապես 12.40-ին, այնուհետև այն հասել է Իկմելեր թաղամաս: Աղետի վայրում աշխատանքներ են տարվում հրդեհի մարման ուղղությամբ, այս պահին տեղի բնակիչների կամ զբոսաշրջիկների համար սպառնալիք չկա», - հաղորդել են գերատեսչությունից:

Անտառային հրդեհը սկսվել է չորեքշաբթի, հուլիսի 28-ին, Անթալիա նահանգի Մանավգաթ առողջարանային քաղաքի մերձակայքում: Նախնական տվյալներով՝ հրդեհներն առաջացել են տարածաշրջանում ծայրահեղ շոգի պատճառով:

Հուլիսի 29-ին հրդեհներ են սկսվել մի շարք այլ նահանգներում, այդ թվում՝ Այդին և Մուղլու հանգստավայրերում: Բնական աղետի արդյունքում վեց մարդ է զոհվել, ավելի քան 400-ը վիրավորվել է: Հրդեհաշիջումը շարունակվում է, հնարավոր է եղել 98 կենտրոններից տեղայնացնել 88-ը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ անտառային հրդեհներ կարող են առաջանալ հրկիզման պատճառով: Նա նաև անտառային հրդեհներից տուժած Թուրքիայի շրջանները հայտարարել է աղետի գոտիներ: Խոսքը Անթալիա, Ադանա, Մերսին, Մուղլա եւ Օսմանիե նահանգների մասին էր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը