Ներքին 5 տարի առաջ - 15:53 06-05-2021

Պետական դրամաշնորհ դպրոցների անվտանգության պայմանների բարելավման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ` աղետների ռիսկի կառավարման պլանների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար: Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը 2372.2 մլն ՀՀ դրամ է:

«Ապահով դպրոց» ծրագրի նպատակն է աջակցել մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման գործողություններին՝ օժանդակելով դպրոցների աղետների ռիսկի կառավարման պլանների և արտակարգ իրավիճակներում գործելու բարելավմանը։

Մրցույթին կարող են մասնակցել մարզերի այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք սահմանված կարգով մշակել և հաստատել են աղետների ռիսկի կառավարման (կամ ԱՌՆ և ԱԻ գործելու) պլան: Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ներկայացնի հաստատությանը սպառնացող ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման միջոցառումների ծրագիր:

Հայտերը 2021 թվականի մայիսի 6-ից մինչև մայիսի 24-ը կարող են ներկայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԿԳՄՍ նախարարություն կամ այն ներբեռնել նախարարության պաշտոնական կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնից: Նախարարությունը պարտավորվում է դիմումը ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:

Նշենք, որ նախորդ տարի ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ վերոնշյալ ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։ Աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր դպրոց ստացել է առավելագույնը 2 մլն 372.200 դրամ։

Հավելենք, որ «Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին. այդ տարվա համար հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է