Ներքին 5 տարի առաջ - 13:54 06-05-2021

Տեր-Պետրոսյանի հայտարարությունը տարակուսանք առաջացրեց. Լիլիթ Մակունց

«Ինձ համար՝ որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմի մաս հանդիսացող մարդու, շարժման մաս հանդիսացող մարդու, այդ հայտարարությունը տարակուսանք առաջացրեց»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական դաշինք կազմելու առաջարկին՝ վերջինս նշեց. «Շարժումը, որի մաս եմ կազմել ես ու շատ քաղաքացիներ՝ այդ թվում քաղաքական թիմի անդամ լինելով, և որի տրամաբանական շարունակությունը՝ 2008 թ. տրամաբանական շարունակությունը եղել է 2018-ը՝ այս անգամ ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միևնույն արժեքաբանական հիմքի վրա»:

Իշխող խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ շատերն առաջին նախագահից սովոր են լսել միանգամայն այլ բնույթի տեքստեր:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է