Ներքին 5 տարի առաջ - 16:46 05-05-2021

Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ապրիլի 30-ի ստորագրած նոր հրամանագրի համաձայն Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 26-ի ԲԴԽ-26-Ո-40 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում: