Ներքին 5 տարի առաջ - 14:45 04-05-2021

Գևորգ Պետրոսյանի նախագծի քննարկումը վերածվել է բանավեճի

ԱԺ նիստում պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը ուղեկցվել է բարձր տոնայնությամբ արված դիտողություններով և լեզվակռվով։

Պետրոսյանն առաջարկել է պատիժ սահմանել այն բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք սուտ տեղեկություններ կտարածեն։

«Բարձրաստիճան պաշտոնյաները, ամոթը գրպանած, ժողովրդին սխալ տեղեկատվություն են մատուցում: ՔՕ-ում պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել նման ստախոսների գործունեությունը: Ես անուն կտամ, բայց դա չընկալեք որպես մեկ անձի համար կարվող նախագիծ: Խոսքը ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի մասին է։ Նա 43 օր խաբեց, ասաց՝ հաղթում ենք, հաղթելու ենք, հետո պարզվեց, որ պարտվում ենք: Նման անձինք պետք է պատժվեն»,- ասել է նա:

Հիմնավորելով նախագիծը՝ Պետրոսյանը խոսել է պաշտոնատար անձ, անառակաբարո գործողությունների սահմանման մասին։

Քանի որ դահլիճում հյուրի կարգավիճակով ներկա էին դպրոցականներ , Պետրոսյանից հետո ելույթ ունեցող «Իմ քայլի» պատգամավորը Սիսակ Գաբրիելյանն իր խոսքը սկսեց՝ ներողություն խնդրելով երեխաներից։

Գաբրիելյանը նախագծի ընդունումը ոչ նպատակահարմար համարեց, քանի որ, լինելով պետական գաղտնիքի կրող, պատգամավորը լրագրողի նման մի հարցի եթե «այլ բան պատասխանի այս հոդվածով կգնա, ճիշտը պատասխանի, մեկ այլ հոդվածով կգնա»։

Պետրոսյանը ինչ-որ բան բղավեց տեղից, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե ուզում եք իրար հետ տենց գոռալով խոսել, եկեք հենց հիմա դուրս գանք, ձեզնից ավելի բարձր գոռամ»: Միջամտեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հորդորելով Պետրոսյանին չխանգարել։

Գաբրիելյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին։ Ազգային ժողովն քվեարկությամբ նախագիծը չընդգրկվեց օրակարգում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում