Ներքին 5 տարի առաջ - 12:48 04-05-2021

Մահաթմա Գանդիի արձանը պղծած անձը հայտնաբերվել է

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ապրիլի 29-ին Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը և պատվանդանը վնասել է Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը:

Մայիսի 3-ին նա բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն: