Մամուլ 5 տարի առաջ - 08:30 04-05-2021

Օնիկ Գասպարյանի դիմումի հետքերով․ Ժողովուրդ

«Դեռ ապրիլի 16-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով:

Այդ առաջարկից անցել է արդեն 17 օր, և «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կստեղծվի արդյոք քննիչ հանձնաժողով, սակայն նրա խորհրդական Վահան Կոստանյանն այսպես արձագանքեց. «Առաջարկում ենք ծանոթանալ «ԱԺ կանոնակարգ» օրենքին: ԱԺ նախագահը քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորություն չունի»:

Երբ նրան տեղեկացրինք, որ շատ լավ գիտենք, թե ինչ է գրված «ԱԺ կանոնակարգ» օրենքում, և մեզ պետք է իմանալ հենց Արարատ Միրզոյանի դիրքորոշումը, նա կրկին նույն պատասխանը տվեց:

Հավելենք՝ Օնիկ Գասպարյանը կարծում էր, թե քննությունն անհրաժեշտություն է վերջին շրջանում ավելացող շահարկումների, որոշ պետական և քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունների և գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառով։

Հանձնաժողովը, ըստ Գասպարյանի, պետք է ստեղծվի անհապաղ՝ շիկացած հանրային մթնոլորտը լիցքաթափելու համար, իր կողմից էլ պատրաստակամություն է հայտնել օժանդակել աշխատանքներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում