Մամուլ 5 տարի առաջ - 08:40 13-03-2021

ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՄԻԱՑԱԾ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՍԿՍՎԵԼ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով:

Հետաքրքրվում են նրանց ֆինանսական ու սոցիալական դրությամբ, շահավետ վարկեր են առաջարկում, երեխաներին աշխատանքի տեղավորելու տարբերակ քննարկում, փորձում այդկերպ մեղմել իրավիճակը, որպեսզի վերջիններս առանց որեւէ խնդրի աշխատեն ապագա գլխավոր շտաբի պետի հետ եւ մոռանան վարչապետի հրաժարականի պահանջը:

Ինչպես հայտնի է, Օնիկ Գասպարյանի՝ փետրվարի 25-ի հայտարարությանը միացել էին 40 զինվորականներ, սակայն, չնայած դրան, երկու օր առաջ նույն այդ զինվորականները ոտնկայս ողջունում էին Փաշինյանին, իսկ հիմա էլ ՊՆ ղեկավար կազմն է փորձում սիրաշահել նրանց:

Մեկ ուշագրավ հանգամանք եւս. չնայած փետրվարի 25-ի իր առաջարկությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին որոշեց պաշտոնից հեռացնել ռազմական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով, սակայն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեկ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ»։ Ի՞նչ է ստացվում. երկրի կարեւոր գերատեսչության ղեկավարը հակադրվում է վարչապետին եւ հայտարարում, թե ռազմական հեղաշրջման փորձ չի եղել։ Այդ դեպքում հարց է առաջանում. բա Օնիկ Գասպարյանին ինչո՞ւ իրավունքի ուժով հեռացրին այդ պաշտոնից. միայն նրա համար, որ վարչապետի հրաժարականն էր պահանջել։

Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաեւ ԱԳ նախարարի հրաժարականի մասին։ Գուցե այս անգամ ԱԳ մի խումբ աշխատակիցներով պահանջեն վարչապետի հրաժարականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում