Մամուլ 5 տարի առաջ - 10:30 04-03-2021

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱ­ՎՈՐ ՇՏԱ­ԲԻ ՊԵ­ՏԻ ԹԵԿ­ՆԱ­ԾՈՒԻ ԱԿ­ՏԻՎ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ Է․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունը հընթացս քննարկում է ԳՇ պետի հավանական թեկնածուների հարցը։ Ճիշտ է՝ գլխավոր շտաբից ուղիղ տեքստով հասկացնում են, որ հույս չունենաք, թե Գասպարյանը կհեռանա, սակայն իշխանությունը փնտրտուքի մեջ է։

Առաջին թեկնածուն Անդրանիկ Մակարյանն էր, սակայն, նրա վրա եղած կոմպրոմատներով, ճնշումներով առավելագույնը իշխանությունը կարողացել է հասնել ԳՇ հայտարարությանը չմիանալուն, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս նշել է, թե բարոյական չի համարում Օնիկ Գասպարյանից հետո այդ պաշտոնը ստանձնել։

Ավելին, հասկացրել է, որ թեմայի հանգուցալուծումից հետո հեռանալու է։ Երկրորդ թեկնածուն ներկայումս ՊՆ վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանն է, սակայն նա էլ դեռ վերջնական չի կողմնորոշվել, թե ինչպես շարժվի ստեղծված իրավիճակում, իսկ առողջական խնդիրները դեռ հնարավորություն չեն տալիս լիարժեք ներգրավվել ծառայությունում։

Երեկ շրջանառվում էր նույնիսկ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի անունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս պահին քննարկվող թեկնածուներից է նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, ում վրա իշխանությունը դեռ վերջնական կանգ չի առել, սակայն նրա տեղափոխությունը Հայաստանի ԶՈՒ ԳՇ ամենահավանականներից է համարվում, եթե հաջողվի Օնիկ Գասպարյանի «հարցերը լուծել», ինչի համար Նիկոլ Փաշինյանը դաշտ է նետել հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները։

Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ՊԲ-ն ներհայաստանյան վերջին իրադարձություններին մասնակից չի եղել, և Արզումանյանը կարող է առավել չեզոք թեկնածու դիտվել, հատկապես, որ եղած թեկնածուներն էլ ոչ մի կերպ չեն ցանկանում Օնիկ Գասպարյանին նեղացնել կամ հանրության կողմից թիրախավորվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը