Ներքին 5 տարի առաջ - 15:27 03-03-2021

«ԱԴՐԲԵՋԱՆԸ 100-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ Է ՊԱՀՈՒՄ»․ Զ․ ՍԻՆԱՆՅԱՆ

Ադրբեջանը Հայաստանի 100-ից ավելի քաղաքացու է պահում, և այս հարցի լուծման ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: Այդ մասին հայտարարել է Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան այցի ընթացքում այդ հարցը քննարկել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

«Գերիների և պահվող անձանց վերադարձն Ադրբեջանից մեզ համար ամենակարևոր հարցն է։ Եվ ես այդ հարցը քննարկել եմ նաև ՌԴ ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը։ Գիտեմ, որ նրանք 100-ից ավելի են, բայց հստակ թիվ չունեմ: Մենք երկխոսություն ենք վարում նաև՝ պարզելու, թե քանի մարդ է հայտնվել ադրբեջանական գերության մեջ, նրանք (Բաքու - խմբ.) դա ավելի լավ գիտեն»,- ասել է հանձնակատարը։

Զ․ Սինանյանը նշել է նաև, որ ռազմական գործողությունների պատճառով պարզ է, որ հայկական կողմն ունի մարդկանց ցուցակը, որոնք գտնվում են Ադրբեջանում, և դեռ կա անհետ կորածների ցանկ:

«Եվ այս դեպքում թվերն անընդհատ փոխվում են», - ասել է նա։

Ըստ Սփյուռքի գործերով հանձնակատարի՝ Երևանը հուսով է, որ Մոսկվան կշարունակի հետագայում ևս նպաստել այդ հարցի լուծմանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի