Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 10:30 02-03-2021

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԿՆԱՐԿԵՑ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԵՐԹԻ ՉԳՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԴԻՄԱԴՐԻ ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ընդդիմությանը զուգահեռ հանրահավաք էր հրավիրել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը նույնիսկ իշխանական կուլիսներում համարում էին «ուժի ցուցադրության հավաք»:

Չնայած կիրառված աննախադեպ վարչական ռեսուրսին, Հանրապետության հրապարակում հավաքվածները սակավաթիվ էին, մեծ մասն էլ կա՛մ ոստիկաններ էին, կա՛մ հրապարակ բերված պետական ծառայողներ: Փաստացի, իշխանություններին չհաջողվեց նույնիսկ մոտենալ իրենց ակնկալած քանակին:

Իսկ ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը: Առավելապես ոչ մի նոր բան. «նախկինների» թեման հասկանալի է, դա մշտական է, ներողություն խնդրեց՝ վստահ, որ դա բավարար է, բայց հանրահավաքի իմաստն, ըստ էության, մեկն էր. Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը յուրատեսակ «գործարք» առաջարկեց, այսպես ասած՝ «թասիբի» գցեց՝ եթե վստահ եք, որ ժողովուրդն իմ հրաժարականն է պահանջում, եկեք գնանք արտահերթ ընտրությունների:

Միևնույն ժամանակ ուշագրավ էր կիսանախագահական համակարգի անցնելու թեզը. փաստացի, Փաշինյանը ակնարկեց, որ արտահերթի չգնալու դեպքում ինքը կդիմադրի մինչև աշուն, Սահմանադրության մեջ փոփոխություններ կանի, կանցնի կիսանախագահական համակարգի ու այդ դեպքում կանցկացվեն նախագահական ընտրություններ:

Սակայն այս ամենը ներկայացվեց իրեն յուրահատուկ պաթոսով, բղավոցներով, մասսային իրենով անելու իր ունակությամբ ու, ամենակարևորը, մեծագույն պոպուլիզմով, որն այս իշխանության միակ հաջողված կողմն է: Դրա վկայությունն էր արտահերթի պարագայում իբր նախապես մտածված նախընտրական լոզունգը՝ «Վերջ թավիշին»: Իբր, որովհետև, ի վերջո, փետրվարի 25-ին հենց ինքն էր խոստովանել, որ իր կողմնակիցներն ուզում են լսել հենց այդ լոզունգը:

Հանրահավաքից հետո սոցցանցերի նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օգտատերերը հավաքը մեծամասամբ գնահատում էին որպես անասելիք, դատարկախոսությամբ և առավելապես կեղծ թեզերով բեմականացված շոու, որն առաջին հերթին ուղղված էր իր թիմին՝ ցույց տալու, թե ինքը ամուր կանգնած է ոտքի վրա:

Ի դեպ, ուշագրավ է, որ թե՛ հավաքի ընթացքում, թե՛ հատկապես ավարտից հետո, երբ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններով շրջապատված (տպավորություն կար, որ նրանք մասնակիցներից շատ են), քայլերթ սկսեց, Հանրապետության հրապարակից շատերն արագ բարձրանում էին Բաղրամյան պողոտա՝ միանալու ընդդիմությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ