Ներքին 5 տարի առաջ - 13:15 23-02-2021

ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՉԷ, ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՓՐԿԵԼ ՀԱՅ ԱԶԳԸ ԵՎ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, արձագանքելով Անդրանիկ Քոչարյանի խոսքերին, հայտատարել է, որ իշխանությունը պահելու համար Անդրանիկ Քոչարյանը կարծում է, թե կարող է շենքեր գրավողների վրա կրակել, բայց այդ քայլին չի գնա՝ չի համարձակվի:

«Սա քաղաքական պայքար չէ, մենք ուզում ենք փրկել հայ ազգը և մեր պետությունը: ՀՀ-ում Սահմանադրությունը չի աշխատում, ամեն օր խախտում են Սահմանադրությունը: Միասին կգնանք, կհաղթենք, միասին կունենանք երկիր, որի մասին երազել ենք տասնամյակներ, համոզված եղեք: Այսպես կամաց-կամաց ազատելով հրապարակներ, ազատելով փողոցներ՝ վերջը ամեն ինչը մեր ձեռքն է լինելու: Իսկ այդ շենքերը, որի մասին իրենք այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու են մեր ձեռքը, անհոգ եղեք»,- ասել է Վազգեն Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը