Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 12:21 23-02-2021

ԻՐԱՆՑԻ ՄԱՐԶԻԿ ԱՀՄԱԴ ԲԱՂԵՐԻՓՈՒՐՆ ԻՐ ՄԵԴԱԼԸ ՆՎԻՐԵԼ Է 2020 Թ. ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԿԿՖ-Ի ՄԱՐԶԻԿ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

2017 թ. Հայաստանում անցկացված Կիոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնության ոսկե մեդալակիր, իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը, ի նշան հարգանքի, իր մեդալը նվիրել է 2020 թ. Արցախյան պատերազմում նահատակված ՀԿԿՖ-ի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։

ՀԿԿՖ նախագահ Անդրանիկ Հակոբյանը, Արթուր Սուքիասյանի ընտանիքի անդամներն ու իրանցի մարզիկը հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուր պանթեոնում հանգչող զինվորների հիշատակին, որտեղ Անդրանիկ Հակոբյանն ի պատասխան իրանցի մարզիկին հանձնել է 2018 թ. Երևանում տեղի ունեցած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության պատվո ոսկե մեդալը, որին Ահմադ Բաղերիփուրը շատ էր ձգտում արժանանալ, սակայն պարտվել էր 3-րդ մենամարտում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին