Ավելին 5 տարի առաջ - 21:09 18-02-2021

ՔԵԹԻ ՀՈԼՄՍԸ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՏՈՆԸ ՆՇԵԼ Է ՄԻԱՅՆԱԿ

Սիրահարների օրը պապարացիները նկատել են Քեթի Հոլմսին միայնակ քայլելիս: Նրա հետ չէր սիրելին ՝ Էմիլիո Վիտոլոն: Նրանց հարաբերությունների մասին հայտնի է դարձել անցյալ տարվա աշնանը, երբ Վիտոլոն սոցէջում խոստովանել է իր սերը: Սակայն նրանց ծանոթությունը այնքան էլ միանշանակ չի եղել: Էմիլիոն Քեթի համար առանց բացատրության լքել է իր հարսնացուին: Եվ չնայած Թոմ Կրուզի նախկին կինը սովորաբար զուսպ և հավասարակշռված է իր անձնական կյանքը հանրայնացնելիս, բայց Վիտոլոյի հետ նա բուռն սիրային կյանքով է ապրում: Սեպտեմբերին նրանց նկատել են Նյու Յորքի հյուրանոցներից մեկում ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, որի ընթացքում Քեթին նստել է սիրելիի ծնկներին և կրքոտ համբուրվել նրա հետ:

Սակայն Վալենտինի օրը սոցցանցում հրապարակվել է լուսանկար, որում Քեթին միայնակ քայլում է քաղաքում: Քեթիին չի հաջողվել թաքցնել տխուր տրամադրությունը: Եվ չէ որ միայն վերջերս լրագիրներում գրեթե ամեն օր հրապարակվում էր սիրելիի հետ միասին լուսանկարները: Նրանք գրեթե ամենուր միասին էին և հաճախ էին նրանց տեսնում գրկախառնված կամ համբուրվելիս:

Այժմ բազամթիվ երկրպագուներ միայնակ տեսնելով Քեթին ենթադրում են, որ Էմիլիոն նրա հետ նույն կերպ է վարվում, ինչպես այն ժամանակ, երբ լքեց իր հարսնացուին, հարաբերություններ ստեղծեց նրա թիկունքում, և մինչև անգամ հրաժեշտ չտվեց նրան, այլ բաժանման մասին հայտնեց հաղորդագրությամբ: Շատերը ասում են, որ դա Քեթի «կարման» է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում