Արտաքին 5 տարի առաջ - 13:43 18-02-2021

ՉԻԼԻՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌՆ ԸՆԿԵԼ Է ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎՐԱ

Չորեքշաբթի՝ փետրվարի 17-ին, անհայտ պատճառներով թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է Չիլիի Կուրակավի կոմունայում (մայրաքաղաք Սանտյագոյի արվարձան) գտնվող տան վրա: Վթարից հետո հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել հրշեջները:

Բարեբախտաբար, տանը ոչ ոք չի եղել, օդաչուն վիրավորվել է, բայց ողջ մնացել: Այժմ նա հոսպիտալացված է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Այս մասին հայտնում է Meganoticias պորտալը:

Տեխնիկական հետազոտությունների վարչությունը հետաքննություն կանցկացնի՝ վթարի պատճառները պարզելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան