Ներքին 5 տարի առաջ - 14:59 16-02-2021

ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 12%-ՈՎ. ՊԵԿ

ՊԵԿ վերլուծություններով` հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Մասնավորապես` 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20.2 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (գումարով` շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604.4 հազար հատով կամ 3%-ով:

Այդ փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունն աճել է շուրջ 31.4 մլրդ դրամով կամ 12%-ով:Նկատենք, որ նախորդ տարվա փետրվարին հանրապետությունում դեռևս սկիզբ չէին առել կորոնավիրուսի համավարակն ու տնտեսական ճգնաժամը։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում