Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 10:05 13-02-2021

«ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ» ԱՌԱՋ. ՈՒՂՂՈՐԴԵԼ Է ԴԵՊԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում նախորդ տարվա սեպտեմբերնոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ, հարազատներ մեկնել էին Արցախ՝ իրենց որդիներին, ընկերներին, հարազատներին գտնելու։ Այդ ընթացքում մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ պաշտոնատար անձանցից պատշաճ պատասխաններ չստանալու հետևանքով նրանք ծեծի էին ենթարկել նաև Արցախի մի քանի բարձրաստիճան զինվորականի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, պատճառն այն է, որ իրենց զավակներին փնտրող մարդկանց հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրանց ասել էր, որ ինքը թեմայի հետ կապ չունի, հավելելով՝ «յա ես, յա էս սեղանը», ու նրանց ուղղորդել դեպի զինվորականները։ Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը նշել է, որ ինքը ևս կիսում է ցավը, սակայն անհրաժեշտ է համարում պատասխանները փնտրել իրենց որդիների սպաներից, հրամանատարներից՝ «կամանդույուշուց մինչև ամենացածր օղակի սպաներից»։

Դրան արդեն հետևել է տարբեր սպաների փնտրտուք, սպառնալիքներ, որը տեղի է ունեցել Արցախի ուժայինների լուռ անտարբերության ներքո։ Մեր տեղեկություններով, ներկայումս որդիներ կորցրած մեր հայրենակիցները, որպես պայքարի գլխավոր թիրախ, տեսնում են Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, սակայն սկզբունքորեն զերծ են մնում իրենց պայքարն այլ քաղաքական ուժերի օգնությամբ կամ համատեղությամբ իրականացնելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ