Ավելին 5 տարի առաջ - 15:09 10-02-2021

ՄՈՆԻԿԱ ԲԵԼՈՒՉԻԻ ԵՎ ՎԵՆՍԱՆ ԿԱՍԵԼԻ ԴՈՒՍՏՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԳՐԻ ՀԱՄԱՐ

16-ամյա Դեվա Կասելը կրկին ներկայացել է փայլող նորաձևության միջավայրում: Վերջին ամիսների ընթացքում Բելուչիի և Վենսանի դուստրը երկրորդ անգամ է հայտնվել Ֆրանսիական Elle-ի շապիկին:

Բելուչին արդեն նշել է դստեր նոր ձեռքբերումը, ինստագրամում հետևերդների հետ կիսվելով լուսանկարով: Նրա դուստրն այժմ աշխատումէ փարիզյան Karin Modes գործակալության հետ, որի հետ համագործակցում է նաև ինքը՝ Բելուչին: Միայն վերջերս դերասանուհին նկարահանվել է Cartier ոսկերչական ապրանքանիշի կազմակերպության համար:

Ամսագրի էջերում Դեվայի առաջին հրապարակային ելութը անցյալ տարվա հոկտեմբերին էր: Շապիկին Դեվան կեցվածք է ընդունել Prada-ի նոր հավաքածուի հագուստով, որը ստեղծվել էր նախորդ տարի ապրանքանիշին միացած Ռաֆ Սիմոնսի կողմից:

Elle-ի ինստագրամյան էջում Դեվային անվանել են իտալական նորաձևության մուսա: Մինչ այս, Դեվան ներկայացնում էր ապրանքանիշներ Իտալիայից: Մոնիկայի և Վենսանի դուստրը սիրելին է նաև Dolche&Gabbana-ի: Նա արդեն հայտնվել է ապրանքանաիշի գովազդում, իսկ առաջին շապիկի համար նկարահանվել է Dolche&Gabbana-ի զգեստով: Հարկ է նշել, որ Դեվայի աշխարհիկ հրապարակային առաջին ելույթը տեղի է ունեցել հենց այս հավաքածուի ցուցադրության ժամանակ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում