Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 21:41 05-02-2021

ՋԻՋԻ ՀԱԴԻԴԸ ԽՈՍԵԼ Է ՀՂԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԾՆՆԴԱԲԵՐԵԼ ԵՄ ԱԳԱՐԱԿՈՒՄ ԱՌԱՆՑ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ» - ԱՍԵԼ Է ՆԱ

Ջիջի Հադիդը կարողանում է լինել գաղտնապահ: Նրան հաջողվել է չորս ամիս թաքցնել հղիությունը, ապա նույնքան ժամանակ էլ իր նորածին աղջկա անունը: 2020 թվականի սկզբին Հադիդը Փարիզում մասնակցել է Նորաձևության շաբաթին: Նա բեմ է բարձրացել հղի կարգավիճակով, սակայն կարողացել է գաղտնի պահել այդ փաստը, ինչպես նաև՝ համոզել գործընկերներին լռել կուլիսներում իր մոտ սկսված տոքսիկոզի մասին:

Ջիջի Հադիդը միայն վերջերս մեծ հարցազրույցի ժամանակ խոսել է աղջկա ծննդյան պատմության մասին : 25-ամյա մոդելը խոստովանել է, որ սկզբնապես որոշել էր երեխային լույս աշխարհ բերել Նյու-Յորքի հիվանդանոցներից մեկում բժիշկների հսկողության ներքո, բայց իր համար ավելի կարևոր էր Զեյնի՝ ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ, ինչը Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով չէր թույլատրվում: Նրանք ստիպված էին այլընտրանքային տարբերակ փնտրել և հանկարծ «Дело рождения» վավերագրական ֆիլմը դիտելուց հետո որոշում են կայացնում ինքնուրույն կազմակերպել ամեն բան. «Մենք երկուսս նայեցինք միմյանց և մտածեցինք – հենց սա է»: Նրանք ագարակում, որտեղ պատրաստվում էին ընդունել ծնունդը, փչովի լողավազան են բերել տալիս: Ջիջիի կողքին էին ամեն րոպե և աջակցում էին նրան ոչ Միայն Զեյնը, այլև Յոլանդան՝ նրա մայրը, և Բելլան՝ փոքր քույրը:

«Իրականում ես խենթ էի» - անկեղծացել է Ջիջին «Որքան էլ հպարտանում էի բնական ծնունդով, բայց երբեմն զղջում էի այդ որոշման համար:

Տեսակապի միջոցով մանկաբարձը հետևել և քաջալերել է նրան. «Քեզ կարող ես օգնել միայն դու՝ ինքդ. հիվանդանոցում էլ էր այդպես լինելու»-ասել է նա:

Ջիջին խոստովանել է նաև, որ սարսափ էր նկատում ընտանիքի անդամների աչքերում, բայց ներքուստ գիտեր, որ հպարտանում են իրենով: Մոդելը նշել է, որ Զեյնն է առաջինը իր ձեռքերի մեջ առել երեխային:

«Ես այնքան ուժասպառ էի, բայց հետո վեր նայեցի և տեսա որ երեխան նրա գրկում է: Շատ հաճելի էր»:

Երիտասարդ մայրիկը բացահայտել է մեկ այլ հուզիչ դրվագ նույնպես: Զեյնի հետ միմյանց աչքերի մեջ նայելով՝ նրանք կարծես ասել են, որ կրկին կանցնեն այս փորձության միջով, բայց ոչ մոտ ժամանակներում:

2020 թվականի սեպտեմբերի 23-ին Զեյն Մալիկը և Ջիջի Հադիդը դարձել են ծնողներ:

Ջիջի Հադիդը նշել է նաև, որ որոշ ժամանակ կմնան այդ նույն ագարակում և կխնամեն իրենց դստերը:

Հղիության ընթացքում Ջիջին մի փոքր գիրացել էր, ինչը նրա ավելի հմայիչ է դարձրել: Ջիջին խոստովանում է, որ այդ ընթացքում շատ է սիրել բեյգլիներ և կրուասաններ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ