Մամուլ 5 տարի առաջ - 10:57 03-02-2021

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՀԱՐՈՒՑԵԼ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՊՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ․ՀՐԱՊԱՐԱԿ

«Բանակի օրը՝ հունվարի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Այդ մասին հաղորդագրություն էին տարածել։

Թերթի տեղեկություններով, հանդիպումը հարթ չի ընթացել․ ճիշտ հակառակը։ Հիմնական հանդիպումից հետո փոքր կազմով նստած են եղել ղեկավարներից մեկի սենյակում, և Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված բարձրագույն սպայակազմին, պատերազմում պարտության հետ կապված, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է։ Նա հայհոյել է, դուռը խփել և դուրս եկել սենյակից։ Նրա հետևից գնացել են, համոզել, հետ բերել։ Այդ ժամանակ սկսել է «ելույթ ունենալ» նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ վարչապետի մոտ փորձելով ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին։ Սկսել է սպառնալ, թե նման քայլերի համար կպատժի։ Այստեղ արդեն խոսակցությանը միջամտել են ներկա բարձրաստիճան սպաները՝ նրան հասկացնելով, որ տեղդ հանգիստ նստիր, դու ոչինչ չես որոշում։

Խոսակցությունն այնքան է սրվել, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է հաշտարարի դերը՝ խաղաղեցնելով ու հարթելով իր իսկ հրահրած կոնֆլիկտը։ Բայց այս միջադեպը Փաշինյանը կուլ չի տվել, դրանից անմիջապես հետո նա հրահանգել է քրեական գործեր հարուցել բանակի և ՊՆ ղեկավար կազմի նկատմամբ։ Առաջինը զենքի մասով գործն է, այս փուլում՝ դեռ Դավիթ Գալստյանի, իսկ հեռանկարում՝ ՊՆ մյուս բարձրաստիճանների նկատմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը