Ներքին 5 տարի առաջ - 11:01 28-01-2021

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձը Հայոց բանակին՝

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Բանակի օրն այս տարի առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշում ենք մեր երկրի ու ազգի համար արտակարգ պայմաններում՝ հետպատերազմական բարդ իրավիճակ, բազմաբնույթ ճգնաժամ, ծանրագույն կորուստներ:

Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի պաշտպանության և ազատության համար զոհված մեր բոլոր նահատակների միշտ կենդանի հիշատակի առաջ:

Ապաքինում եմ մաղթում մեր բոլոր վիրավոր հերոսներին։

Զորակցությունս եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք զօր ու գիշեր սպասում են գերության կամ անհայտության մեջ գտնվող իրենց զավակներին ու հարազատներին:

Այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը, լինենք մեր բանակի կողքին:

Անհրաժեշտ են ծրագրային ու հայեցակարգային մոտեցումներ, արմատական քայլեր՝ վերակազմավորումից մինչև վերազինում, հաշվի առնելով ժամանակակից ռազմարվեստի ու տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև աշխարհաքաղաքական միտումները:

Սակայն անգամ ամենաժամանակակից զենքը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի, եթե խիզախություն չունենանք ընդունել կատարված սխալներն ու պատրաստ լինել հիմնարար փոփոխությունների, եթե չվերականգնենք սպայի պատիվը, հարգանքը զինվորական ծառայության հանդեպ, եթե չունենանք ծրագիր և այն իրականացնելու կամք, եթե արտաքին թշնամուն թողած՝ չդադարենք թշնամի փնտրել միմյանց մեջ, եթե համերաշխ ու համախմբված չլինենք որպես պետություն և հասարակություն, որպես մեկ ազգ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ։ Մեր բանակը, ինչպես մեր պետությունն ու ողջ ազգը, անցնում է փորձությունների միջով: Բայց մենք մեկ անգամ չէ, որ փորձությունը կարողացել ենք վերածել հաղթանակի: Եվ դա՝ առաջին հերթին շնորհիվ մեր բանակի:

Կեցցե՛ Հայո՛ց բանակը:

Փա՛ռք մեր հերոսներին»,- ասված է նախագահի ուղերձում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում