Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․​​​​​​​օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին Մերկասառույցի պատճառով վթար Երևանում․ բախվել են քաղաքապետարանի տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը․Shamshyan.com Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Ներքին Միտք 3 ժամ առաջ - 16:00 27-11-2026

Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հանրությանը հուզել է այն, որ Տիգրան Արզաքանցյանն է նշանակվել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն։ Մարդիկ վրդովմունք են հայտնում, որ հարուստ ավանդույթներ ունեցող գիտական հիմնարկության տնօրեն է նշանակվել այդ ոլորտում նշանակալի վաստակ չունեցող մարդը։

Բնականաբար, քննադատության թիրախում հայտնվել է Կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Կասկածներ էին շրջանառվում, թե նա է Տիգրան Արզաքանցյանին տնօրեն նշանակել, քանի որ վերջինս չի քննադատում Փաշինյանին, երբեմն աջակցում է։ Օրինակ՝ վերջին ընդդիմադիր համախմբման մեջ ընդգրկվածները մեծամասնությամբ ռուսամետ են, Արզաքանցյանը չկա։

Իշխանական լրատվամիջոցները շտապեցին ցրել այս կասկածները և իրենց վրայից գցել պատասխանատվությունը՝ հիշեցնելով, որ 2002-ին «Գույք պարտքի դիմաց» գործարքով Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել հինգ ռազմավարական օբյեկտ, այդ թվում՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ Այսպիսով՝ «Մերգելյան ինստիտուտը» դարձել է Ռուսաստանի պետական սեփականություն։ 2026 թվականի հունվարի դրությամբ ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունն է իրականացնում «Մերգելյան ինստիտուտի» կառավարումը։ Պարզ ասած՝ «Մերգելյանը» ռուսական պետական հիմնարկ է, աշխատում է ռուսական պատվերով։

Ստացվում է, որ Տիգրան Արզաքանցյանի այս նշանակումը քաղաքական որոշում է։ Այս առումով հանրային խոսույթում շրջանառվում է ուշագրավ վարկած։

Առաջին վարկածն այն է, որ գիտական համայնքում բոլորը անկախության և ժողովրդավարության ջատագովներ են։ Նախկինում ևս գիտնականները, չնչին բացառությամբ, հայ ժողովրդի ազատության դիրքերում են կանգնած եղել։ Դեռևս խորհրդային բռնազավթման տարիներին Վիկտոր Համբարձումյանը հայրենասիրության լավ օրինակ է ծառայել՝ բանավեճի մեջ մտնելով Միխայիլ Գորբաչովի հետ։ Հետո ևս բազմաթիվ գիտնականներ են ներգրավվել ժողովրդի ազատության համար պայքարում։ Իսկ վերջերս ԳԱԱ նախագահության կազմն է փոխվել, ԳԱԱ նախագահության նախագահ է նշանակվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս փոփոխությունը, հավանաբար, ևս նպաստել է, որ գիտական համայնքից ոչ ոք չուզենա աշխատել ռուսական հիմնարկում և կատարել ռուսական պատվեր։

ՌԴ-ն ներկայումս պատերազմի մեջ է, նրա տնտեսությունը ռազմական ռելսերի վրա է, սպասարկում է պատերազմը, որ Մոսկվան չպարտվի, խայտառակ չլինի։ Ենթադրելի է, որ «Մերգելյանը» նույնպես ռազմական պատվեր է կատարում, այսինքն՝ արտադրում է բաներ, որոնք կիրառվում են կամ կարող են կիրառվել պատերազմում։

Եթե այս տրամաբանական ենթադրությունը ճիշտ է, ապա «Մերգելյանն» ու նրա տնօրենները կարող են ընկնել ժողովրդավարական երկրների կողմից սահմանվող պատժամիջոցների տակ։ Հետևապես ռուսներին անհրաժեշտ էր հուսալի, Մոսկվայի կողմից վերահսկվող, մտավոր ոչ փայլուն ունակություններ և ուժեղ նյարդեր ունեցող տնօրեն, որ և՛ կատարեր ռուսական ռազմական պատվերները, և՛ գաղտնի պահեր, թե ինչ պատվերներ է կատարում «Մերգելյանը»։ Իսկ եթե արտահոսք լիներ ու պարզվեր, որ «Մերգելյանի» արտադրանքը կիրառվում է պատերազմում կամ մարդկության դեմ հանցագործություններում, ապա հայ տնօրենն իր վրա վերցներ պատասխանատվությունն ու ռուս տնօրեններին ազատեր պատժից։

Հավանաբար՝ հայ գիտնականները հասկացել են այս ռիսկը և հրաժարվել դառնալ «Մերգելյան» ինստիտուտի տնօրեն, կատարել ռուսական պատվերներ, պատերազմական հանցանքներում քավության նոխազ դառնալ։

Կարճ ասած՝ «Մերգելյանի» տնօրենի պաշտոնում Տիգրան Արզաքանցյանի նշանակումը տրամաբանական է։ Մտահոգիչն այլ է, թե ինչո՞ւ ՀԷՑ-ը ազգայնացնելու խիզախություն ունեցող ՔՊ-ական իշխանությունը չի համարձակվում չեղարկել «Գույք պարտքի դիմաց» ապազգային գործարքը և հետ բերել «Մերգելյանը», այնտեղ ներգրավել հայ գիտնականներին, ծառայեցնել ազգային շահերին, ՀՀ գիտության և տնտեսության զարգացմանը։ Իսկ գուցե Փաշինյանն է՞լ է ներգրավված այս թեմայի մեջ և իր հերթին խոստացել է Մոսկվային՝ աջակցելու Տիգրան Արզաքանցյանին, որ անխոչընդոտ կատարի ռուսական պատվերները, հետո իր վրա վերցնի ամբողջ պատասխանատվությունը։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
22:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ կան վիրավորներ
23:35 Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել
20:20 ՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում հայտնաբերվել են «Սայգա» տեսակի հրացան և ատրճանակ
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
19:54 ԿինոՄոսկվան չի մասնակցել պարային բեմադրության մշակմանը, կազմակերպմանը կամ իրականացմանը. պարզաբանում՝ Փաշինյանի խոսքերից հետո
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
10:58 Կոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին