Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
Հարկատուներիս մուծած հարկերով, արտերկրից վերցված վարկերով համայնքներում պետական և սուբվենցիոն տարբեր ծրագրեր են իրականացվում, իշխանության քարոզիչները ներկայացնում են այնպես, թե իբր իշխանությունը այդ կերպ մեզ լավություն է անում:
Այդ քարոզիչները գրում են՝ կառավարության ֆինանսավորմամբ են այդ ծրագրերը իրականացվում: Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որոնցից կառավարությունը լիուլի մսխում է իր կայֆերի համար:
Իսկ թե անցած ութուկես տարում իշխանությունը ինչքան վնասներ է տվել Հայաստանին ու հայ ազգին, ակնհայտ է;