Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Արսեն Ոսկանյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության բաժինների պետերին է փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հերթական հանձնարարականը, որը վերջինիս է տվել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, որ համայնքային ոստիկանները պետք է էլ ավելի ակտիվացնեն իրենց հսկողությունն ու աշխատանքները անչափահասների շրջանում, ինչպես նաև կանխեն ու նախականխեն հակաիրավական գործունեությունները։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արարատի պետական քոլեջում երեխաներից երկուսի մոտ հնարավոր է սառը զենք և ատրճանակ լինի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քոլեջ են մեկնել համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նշված քոլեջի 1-ին կուրսի սովորողներից 15-ամյա տղայի մոտ հայտնաբերվել է բարդ, գաղտնի փականով դանակ, որի ընդհանուր երկարությունը 22.5 սմ է, իսկ շեղբի երկարությունը՝ 8.8 սմ։
Նույն քոլեջի մեկ այլ 15-ամյա ուսանողի մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: