Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Անդրեա Բոչելիի հետ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Անդրեա Բոչելիի հետ՝ Փոքր Պետրայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 27-ին Հորդանանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ։
Համերգը կկայանա պատմական Փոքր Պետրայում՝ բաց երկնքի տակ, մայրամուտին։ Նվագախմբի երաժշտությունն ու Բոչելիի հզոր ձայնը կմիավորվեն յուրահատուկ միջավայրում՝ խոստանալով անմոռանալի երաժշտական երեկո։
Համագործակցությունը կշարունակվի նաև դեկտեմբերի 2-ին․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Անդրեա Բոչելին միասին ելույթ կունենան նաև Աբու Դաբիում։