Մամուլ 39 րոպե առաջ - 08:35 19-11-2026

Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 18-19-ը պետք է գործուղվեր ՌԴ՝ ԵԱՏՄ առեւտրային քաղաքականության հարցերի եւ ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցելու։ Երեկ, սակայն, այցը չեղարկվել է, ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Թերեւս, չեն ցանկացել ընդունել հակառուսական հայտարարություններ հնչեցրած նախարարին։ Իսկ Պապոյանը երեկ պարզաբանել է․ «Նախարարները պետք է քննարկեին մաքսասակագնային եւ առեւտրի կարգավորման հարցեր, բայց գործընկեր 2 նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել, այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը»։

Պապոյանի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը մեզ հայտնեց, որ նախատեսված էր երկու հանդիպում՝ նախարարների եւ փոխնախարարների մակարդակով: Փոխնախարարների մակարդակով նիստը, ըստ նրա, տեղի կունենա, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը Մոսկվայում է եւ կմասնակցի հանդիպմանը: Ուշագրավ է, որ Մոսկվա մեկնած նոր փոխնախարար Տիգրան Գասպարյանի գործուղման մասին կառավարության կայքում երեկ տեղադրված որոշում չկար։

Ի դեպ, Պապոյանի հռետորաբանությունը մի քանի օրվա ընթացքում կտրուկ մեղմացել է․ երեկ նա խորհրդարանում ասել է, որ առավելագույն ջանքերն են գործադրում, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պահեն ամենաբարձր մակարդակում»։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան