««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները դիմել են Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը՝ Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին տեսակցելու նպատակով։
Թեթրի տեղեկություններով, պատգամավորները մինչ այս պահը չեն ստացել իրենց դիմումի հստակ պատասխանը, իսկ տեսակցությունը շարունակաբար ձգձգվում է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորներին տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում՝ նշելով, թե դեռևս քննչական գործողություններ են իրականացվում, ժամանակը հարմար չէ, այս պահին տեսակցություն կազմակերպել հնարավոր չէ և այլն։ Նշենք, որ զինծառայողը գտնվում է Երևանի Կենտրոն ՔԿՀ-ում, ավելի շատ հայտնի ԱԱԾ պադվալում։
Սակայն հարց է առաջանում՝ եթե նախաքննությունն արդեն ավարտված է, գործն էլ ուղարկվել է դատարան, ապա ի՞նչ հիմքով է շարունակվում պատգամավորների տեսակցությունը ձգձգելու գործընթացը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։