Արտաքին 27 րոպե առաջ - 17:21 15-11-2026

Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետ. Պեսկով

Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պավել Զարուբինին «Вести» հաղորդման համար տված հարցազրույցում։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։

Պեսկովը կարծում է, որ Մոսկվան և եվրոպական պետությունները որոշակի փուլում պետք է քննարկեն անվտանգության ապագա ճարտարապետության չափորոշիչները։

Միաժամանակ նա ընդգծել է, որ դիվանագիտական երկխոսությունն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե եվրոպական երկրներն իսկապես շահագրգռված են խաղաղության հասնելու հարցում։ Եթե չհաջողվի համաձայնության գալ, Ռուսաստանը մտադիր է ուժով հասնել իր առջև դրված նպատակներին։

Նախօրեին Պեսկովը նաև հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր չէ Եվրամիությանը թելադրել, թե ով պետք է ներկայացնի այն Ուկրաինայի հարցով բանակցություններում։ Ըստ նախագահի մամուլի քարտուղարի, ռուսաստանյան կողմը շահագրգռված է եվրոպացի ներկայացուցիչների հետ շփումների վերսկսմամբ, որպեսզի պարզի, թե նրանց դիրքորոշումները որքանով կարող են նպաստել խաղաղ կարգավորմանը։

Կրեմլում կարծում են, որ հնարավոր բանակցությունները քննարկելիս ավելի կարևոր է ոչ թե մասնակիցների անհատական կազմը, այլ նրանց առաջարկների բովանդակությունն ու երկխոսության պատրաստակամությունը։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր