Սպորտ 3 ժամ առաջ - 19:49 11-11-2026

Մ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ֆրանսիային

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր՝ նոյեմբերի 11-ին, սկսեց իր մրցելույթները ՈւԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլում։

Մեկնարկային տուրում մեր ընտրանին ուժերը չափեց Ֆրանսիայի իր հասակակիցների հետ և զիջեց 0:4 հաշվով։

Հյուրերի կազմում արդեն առաջին կեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էլիես Դիալոն՝ աչքի ընկնելով 5-րդ, 16-րդ և 28-րդ րոպեներին, իսկ 63-րդ րոպեին Յանիս Խարբուշն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Զուգահեռաբար ընթացող խաղում Իտալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։

Իտալացիների կազմում դուբլ գրանցեց Գաբրիելե Բորսան, իսկ մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտո Սկալյոնեն, Միկելե Էլենան, Քրիստիան Սորենտինոն և Ջուզեպե Պիպիտոն։ Այս արդյունքներից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիան, երկրորդ հորիզոնականում Ֆրանսիան է, իսկ Հայաստանի հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը։

Հաջորդ տուրում մեր ընտրանին կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին։ Խաղը կկայանա նոյեմբերի 14-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»