Ներքին 16 րոպե առաջ - 14:31 11-11-2026

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները 100 շիշ կեղծ oղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բյուրեղավան քաղաքի 59-ամյա բնակիչը զբաղվում է օղու ապօրինի արտադրությամբ։

Իրացնելով տեղեկությունը՝ համայնաքային ոստիկանները նոյեմբերի 6-ին այցելել են Բյուրեղավանի Երիտասարդական փողոցում գտնվող նշված հասցե, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են առանց համապատասխան ակցիզային դրոշմանիշերի տարբեր տարողության 100 շիշ օղի, 200 լիտր տարողությամբ երեք տարա՝ լցված օղու նմանվող հեղուկով, օղի թորելու սարքավորումներ և այլն։ Միաժամանակ, հետքերը վերացնելու նպատակով, արտադրամասի աշխատակիցը հարևանությամբ գտնվող տան բակ է նետել օղու պիտակներ և խցաններ, որոնք ոստիկանների կողմից հայտնաբերվել են։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ. այն քրեորեն պատժելի արարք է:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն