Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 22 ժամ առաջ - 12:33 11-11-2026

Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի տնակներից մեկում Սոնյա Մկրտչյանն ապրում է III խմբի հաշմանդամություն ունեցող որդու հետ։ Ընտանիքը բնակվում է տարրական կենցաղային պայմաններից զուրկ տնակում, որը ձմռան ամիսներին տաքացնելն անգամ անհնարին է դարձել։

Տիկին Սոնյայի խոսքով՝ ինքն ու որդին թոշակ են ստանում, սակայն այդ գումարը հազիվ է բավարարում առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար։ Ստացած գումարի մեծ մասը ծախսվում է դեղորայքի և սննդի վրա, իսկ մինչև հաջորդ ամիս յոլա գնալու համար ստիպված է օգտվել բարեգործական ճաշարանի օգնությունից։

«Թոշակներս չեն բավականացնում։ Միայն դեղերին ու հացին է հերիքում։ Բարեգործական ճաշարան եմ գնում, որ մի կերպ կարողանանք մինչև հաջորդ ամիս գոյատևել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Սոնյա Մկրտչյանը։

Ընտանիքի առջև ծառացած խնդիրներից ամենացավալին բնակարանի անմխիթար վիճակն է։ Փոքրիկ տնակը ջեռուցելու հնարավորություն չունեն, և ցուրտ օրերին մայրն ու որդին ստիպված են ապրել սառը պայմաններում։

Սոնյա Մկրտչյանի համար ամեն օր պայքար է՝ հոգալու որդու առողջական կարիքները, ապահովելու օրվա հացը և դիմակայելու ձմռան ցրտին։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք