Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 8 րոպե առաջ - 17:02 09-11-2026

Երևանում ավտոմեքենայով շարժվելը մեզ մոտ շքեղության բան պետք է դառնա. մեր փողոցները ռեզինից չեն․ Ավինյան

Այո, մենք ունենք ահագնացող խցանումների խնդիր, և կարելի է ասել՝ դա այն ամենահիմնարար խնդիրն է, որ քաղաքում այսօր առկա է, որովհետև գրեթե բոլոր այլ հարցերին մեծ ծավալով ուշադրություն դարձվել է կամ նվազագույնը միջին լուծումներ տրվել են, ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Խցանումների հետ կապված՝ ունենք արդեն կայացած վերլուծական կենտրոն՝ տեսախցիկներով կարողանում ենք տեսնել, թե տարբեր դեպքերով ինչ է տեղի ունենում քաղաքում։

Դրան կա մեկ լուծում, որը կիրառվել է գրեթե բոլոր զարգացած քաղաքներում՝ առաջնահերթությունը տալ հանրային տրանսպորտին, այսինքն առանձնացված գծերի լուծումն է, ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումները։

Սա խնդիր է ստեղծելու մարդատար ավտոմեքենաների համար։ Պետք է մեքենաների համար համապատասխան ենթակառուցվածք ստեղծել՝ կայանման տեսանկյունից։ Ավտոմեքենայով տեղաշարժվելը, մեզ մոտ այսպես ասած շքեղության բան պետք է դառնա: Մեր փողոցները ռեզինից չեն, չեն կարող անընդհատ ընդլայնվել։

Առանց սահմանափակումների մենք չենք կարող ունենալ որևէ լուծում
Երևան քաղաքում շարունակաբար որքան տնտեսական վիճակը բարելավվի, մարդիկ ունենան գումար, տրամաբանական է, որ ավտոմեքենաների քանակն ավելանալու է։ Բայց դրան կա մեկ լուծում, այդ լուծումը տվել են գրեթե բոլոր զարգացած քաղաքները՝ առաջնահերթությունը տալ հանրային տրանսպորտին, առանձնացված գծերի լուծումները և ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումները»,- նշել է նա։