Թաթուլ Պետրոսյանի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ նրա քույրը՝ Նարինե Պետրոսյանը, եղբոր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել՝ կից հուզիչ գրառում կատարելով։
Նա եղբորը հիշել է որպես կենսուրախ, կյանքը սիրող և հավատարիմ ընկերոջ՝ խոստովանելով, որ նրա բացակայությունն անչափ ծանր է ընտանիքի համար։
«40 օր է, ինչ դու կողքիս չես, իմ ամենահարազատ։ Քանի դեռ ես ապրում եմ, դու միշտ ինձ հետ ես լինելու, ինչպես և հայրիկը, որովհետև դուք իմ պահապան հրեշտակներն եք։ Իմ ամենալավ եղբայր»,- գրել է Նարինեն։
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ծանր օրերին աջակցել են ընտանիքին, հիշել ու ջերմ խոսքեր են գրել Թաթուլի մասին՝ միաժամանակ դիմելով նրանց, ովքեր անհիմն մեկնաբանություններ են արել՝ կոչ անելով չխոսել այն մասին, ինչի մասին տեղեկություն չունեն։
Հիշեցնենք, որ Միլենա Պետրոսյանի ամուսինը՝ Թաթուլ Պետրոսյանը, մահացել էր Կեմերովոյում։