Սպորտ 14 րոպե առաջ - 15:43 08-11-2026

Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca

Իսպանական Սեգունդայի 12-րդ տուրի շրջանակում կայացած խաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո «Անդորրայի» 25-ամյա դարպասապահ Խեսուս Օվոնոն ցանկանում է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին հաղորդում է Marca պարբերականը՝ հիշեցնելով, որ դարպասապահի և «Տեներիֆեի» հարձակվող, Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակից Խեսուս դե Միգելի միջև բախումը ճակատագրական էր դարձել վերջինիս համար։

Աղբյուրի տեղեկություններով՝ Օվոնոն ի վիճակի չէ համակերպվել այն մտքի հետ, որ միջադեպից հետո մրցակցի հարձակվողը մահացել է հիվանդանոցում՝ այրիացնելով իր կնոջն ու որբացնելով մեկուկես տարեկան որդուն: Դարպասապահն այս դեպքի պատճառով հոգեպես ամբողջովին դատարկված է և արդեն դիմել է մասնագետներին՝ հոգեբանական աջակցություն ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ հանդիպման 90+7-րդ րոպեին «Անդորրայի» դարպասապահը դաշտի կենտրոնում վայր էր գցել Դե Միգելին՝ փորձելով խանգարել նրան տիրել գնդակին և մեն-մենակ դուրս գալ դարպասի դիմաց: Օվոնոն միանգամից կարմիր քարտ էր ստացել, իսկ Ռանոսի թիմակիցը մնացել էր խոտածածկին պառկած: Վայրկյաններ անց մյուս խաղացողները նկատել էին, որ նա կորցրել է գիտակցությունը: Տուժածին շտապ հոսպիտալացրել էին, սակայն ֆուտբոլիստի կյանքը փրկել չէր հաջողվել:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ