Մամուլ 1 ժամ առաջ - 07:42 04-11-2026

Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի կողմից «լավ քաղաքապետի» շոուներ է բեմադրում՝ աղբ հավաքողի հագուստով փողոցում «բիչոկներ» է հավաքում, մյուս կողմից՝ նրա աշխատակիցները քերթում են Երեւանի փոքր ձեռնարկատերերին։

Թերթին ահազանգել են մայրաքաղաքում գործող սննդի կետերի մի քանի սեփականատերեր եւ տեղեկացրել, որ վերջին շրջանում քաղաքապետարանից մասսայաբար տուգանքի ծանուցագրեր են ստանում, թե իբր իրենց սննդի կետերն աշխատել են կեսգիշերն անց, սակայն իրենք դրա մասին չեն տեղեկացրել, որպեսզի հարկային այլ դաշտում աշխատեն:

Ինչպես հայտնի է՝ կեսգիշերն անց գործող սննդի կետերը հարկվում են տարբեր սկզբունքով։ Մինչդեռ այս կետերի սեփականատերերը վստահեցնում են, որ մինչեւ 20։00-ն են աշխատել: Խոսքը շաուրմանոցների, բուլկու-խաչապուրու խանութների եւ նմանատիպ այլ օբյեկտների մասին է, իսկ տուգանքի չափը 200-300 հազար դրամ է, որը նրանց համար փոքր թիվ չէ։ Այն տնտեսվարողները, ովքեր փորձել են հակադարձել, ապացույցներ են պահանջել, քաղաքապետարանն ուղղորդել է․ գնացեք՝ դատական կարգով վիճարկեք տուգանքները: Բայց բոլորը չէ, որ կարող են փաստաբան վարձել, տուգանքի չափով վճարել նրանց ծառայության համար եւ ապօրինի որոշումները վիճարկելիս պարտվել պետական կառույցին: Իսկ քաղաքապետարանն ուղղակի օդից փող է լցնում բյուջե, որ միլիոններ դուրս գրեն տարբեր համերգների եւ շոուների վրա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել