Մամուլ 3 տարի առաջ - 09:15 22-07-2023

Մի կողմից շոկ, մյուս կողմից՝ ցնծություն. Սկանդալային ելույթը համաձայնեցված չի եղել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահի «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Նելլա Գրիգորյանի սկանդալային ելույթը երեկ շոկ էր առաջացրել Արցախի նախագահականում։ ԱԺ նիստում նա կոշտ քննադատել էր Փաշինյանին ու կնոջը։

Ասել էր, որ այս բարդ ժամանակահատվածում արցախցին իրավունք չունի անտարբեր մնալ «Նիկոլի ու Արաբաթ Միրզոյանի» հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։ Փաշինյանին անվանել էր «խաղաղության դարաշրջան մուրացող վիժվածք»: «Վա՛յ, Ղարաբաղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Իսկ Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի վրա։ Տիկի՛ն Էրատո, վերջապես կողմնորոշվեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ դավաճան»,- ասել էր նա։

Մեր տեղեկություններով, պատգամավորի ելույթը ապշեցրել է կուսակիցներին: Այն համաձայնեցված չի եղել, որեւէ մեկը չի իմացել, որ այդպիսի ելույթ է ունենալու։ Մեզ ասացին, որ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն է կանչվել նախագահական, դիտողություն ստացել՝ իրավիճակին չտիրապետելու համար: Բայց ելույթը բուռն ողջունել են ընդդիմադիրները։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությանը, թե «հազարամյակներ շարունակ կողք-կողքի ապրել ենք»` ուղղված ադրբեջանցիներին, թեեւ Ադրբեջանը 100-ամյակների պատմություն անգամ չունի, Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ այդ հայտարարությունը նույնպես հրահանգավորված չի եղել: ԱԺ նախագահը հաճախ է նման չկշռադատված հայտարարություններ անում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար