Մամուլ 51 րոպե առաջ - 07:55 04-11-2026

Դատախազը ԱԺ-ում չէր․ Անդրանիկ Քոչարյանը սուր հարցեր էր տալիս․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ իշխանությունն ու ընդդիմությունը, կարելի է ասել, միաբերան հարձակում էին գործել իրավապահ համակարգի ներկայացուցիչների վրա՝ պահանջելով պատասխաններ, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն ստացել։

Արդեն մի քանի օր է՝ խորհրդարանում քննարկվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության գերատեսչությունների ղեկավարները հերթով գալիս են ԱԺ, ներկայացնում իրենց կառույցների բյուջեները, ապա պատասխանում պատգամավորների հարցերին։ Սակայն այս գործընթացում կա մի բացառություն՝ ՀՀ գլխավոր դատախազը։

Գլխավոր դատախազը տարիներ շարունակ չի ներկայանում խորհրդարան՝ պատգամավորների հարցերին պատասխանելու։ Մինչդեռ դատախազության գործունեությունը, իրավապահ համակարգի աշխատանքն ու հանրային աղմուկ բարձրացրած քրեական գործերը մշտապես գտնվում են քաղաքական քննարկումների կենտրոնում։

Եվ ահա երեկ ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններին միացել էին նաև իշխանականները։ Ընդ որում՝ իշխանական ճամբարի ամենասուր քննադատներից մեկը Անդրանիկ Քոչարյանն էր։

ԱԺ-ում երեկ իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար հեշտ օր չէր։ Քննչական կոմիտեի, Արդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և այլ կառույցների ներկայացուցիչները ստիպված էին լսել պատգամավորների դժգոհությունները։

Իսկ Անդրանիկ Քոչարյանը, կարծես, որոշել էր իր ողջ քաղաքական ներուժը կենտրոնացնել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հարցեր ուղղելու վրա։ Նրա հնչեցրած հարցերն ու քննադատությունը հերթական անգամ ցույց էին տալիս, որ իշխանական պատգամավորի վերաբերմունքը իրավապահ համակարգի աշխատանքի նկատմամբ, մեղմ ասած, դրական չէ։

Հատկանշական է, որ Քոչարյանի քննադատությունը ոչ թե առաջին անգամ էր հնչում։ Նրա այս պահվածքը կարելի է համարել իրավապահ համակարգի աշխատանքի վերաբերյալ իր դիրքորոշման հերթական դրսևորումը։

Ստացվում է՝ երեկ խորհրդարանում ընդդիմադիրներից ամենաընդդիմադիրը իշխանական Անդրանիկ Քոչարյանն էր։ Այն դեպքում, երբ գլխավոր դատախազը շարունակում է չգալ ԱԺ և չպատասխանել պատգամավորների հարցերին, նրա փոխարեն իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները ստիպված էին դիմակայել թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության քննադատությանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել