Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 10:30 30-10-2026

Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ. 4 տող կենսագրությամբ պատմաբանը. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ ընդդիմությանը եւ նոր հոկտեմբերի 2 է պլանավորում։

«Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին»,- այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Փաշինյանի հրահանգով ժողովուրդը ներխուժեց խորհրդարան, եւ ճնշման ներքո խորհրդարանը ցրվեց, ու հայտարարվեցին արտահերթ ընտրություններ։
--
Ուկրաինայի զինված ուժերը դադարեցրել են ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները ՝ «նախագահ Թրամփի կողմից շաբաթներ շարունակ գործադրված ճնշումներից հետո, որոնք խարխլեցին Կիևի վստահությունը ԱՄՆ աջակցության նկատմամբ», - հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակումների ոչ պաշտոնական դադարը ուժի մեջ է մտել անցյալ շաբաթվա սկզբից, երբ Կիևի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում ճգնաժամը գագաթնակետին էր։ Ակնկալվում է, որ այն կտևի մինչև ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ավարտը, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորաթուխ պատգամավոր Նարեկ Բաբայանi անցած ճանապարհը մի քանի տող է․ պատմաբան է, համայնքի ավագանու նախկին անդամ, անհատ ձեռնարկատեր, իսկ այժմ՝ Ազգային ժողովի պատգամավոր։

Բաբայանը շուրջ երեք ամիս է՝ ԱԺ-ում է, սակայն մինչ այժմ աչքի չի ընկել ելույթներով կամ ակտիվ գործունեությամբ։ Նրան կարելի է տեսնել կամ ԱԺ դահլիճում, կամ ԱԺ սրճարանում, կամ բուֆետում։ Առայժմ նրա պատգամավորական գործունեությունն այսքանով է սահմանափակվում։

Փոխարենը՝ նա բոլոր վեճերի, կռիվների ու ծեծկռտուքների գլխավոր «հերոսներից» է։ Երեկ էլ ծեծուջարդի կիզակետում էր։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն՝ չէ»,- երեկ խորհրդարանական ծեծկռտուքից հետո ընդդիմադիրներին փորձեց ծաղրել Նիկոլ Փաշինյանը՝ իր էջում նման գրառում անելով եւ մնալով ինքն իր գրառման տակ․ ով չալարեց, քննադատեց, թքեցին-մրեցին այդ գրառման համար։ Բայց մարդիկ անմիջապես սկսեցին խոսել իշխանությունների «ուժից»։

Հարցնում էին՝ իսկ ձեր՝ ՔՊ-ի ու անձամբ Փաշինյանի ուժը որտե՞ղ է դրսեւորվում. թիկնապահների, ոստիկանների ու ՊՊԾ աշխատակիցների թիկունքում թաքնվելու մե՞ջ։
--